Հարավարևելյան Ասիան առաջ է անցել Հյուսիսային Ամերիկայից միլիոնատերերի թվով։ Այս մասին են վկայում մոլորակի տարբեր հատվածների բնակիչների բարեկեցության մասին հաշվետվության տվյալները, որոնք ներկայացնում է Capgemini խորհրդատվական ֆիրման և RBC Wealth Management ընկերությունը։ Այս մասին փոխանցում է BBC-ն։
Միլիոնատերերի թիվը Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կազմել է 4.96 մլն, Հյուսիսային Ամերիկայում՝ 4.68 մլն։
Հետազոտությունն անցկացվել է դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում, այդ իսկ պատառով արդյունքների վրա չի անդրադարձել Չինաստանի ֆոնդային բորսաների անկումը, որը տեղի է ունցել այս տարվա հուլիսին։
Հարավարևելյան Ասիային արդեն հաջողվել էր միլիոնատերերի թվով գերազանցել Հյուսիսային Ամերիկային 2011 թվականին։








































