«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ամփոփել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի առաջին տուրի «Յուվենտուս»-ի դեմ հանդիպման արդյունքները:
«Հիասթափված եմ: Արժանի չէինք այս պարտությանը: Մենք ավելի շատ գոլային պահեր ունեինք: Ընդհանրապես, «Սիթի»-ն «Յուվենտուս»-ից լավ էր խաղում: Չեմպիոնների լիգայի տիպային խաղ ստացվեց:
Երկու թիմերը չկարողացան գոլային շատ պահեր ստեղծել: Սակայն մենք ավելի շատ էինք տիրում գնդակին: Պարզապես, «Յուվենտուս»-ը երկու գեղեցիկ գոլ խփեց»,- BBC-ն մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:








































