Եվրախորհուրդը պայմանավորվել է՝ Հունաստանից և Իտալիայից Եվրամիության մյուս երկրներ վերաբնակեցնել 40 հազար ներգաղթյալի, հայտնում է mke.ee-ն:
Հաղորդագրության մեջ պարզաբանվում է, որ ժամանակավոր մեխանիզմը տարածվում է Հունաստան և Իտալիա 2015-ի օգոստոսի 15-ից մինչև 2017-ի սեպտեմբերի 16-ը ժամանող այն անձանց վրա, որոնք կարիք ունեն միջազգային պաշտպանության:
Իրենց մոտ տեղափոխվող յուրաքանչյուր ներգաղթյալի համար տվյալ երկիրը կստանա 6000 եվրո: Փաստաթղթում նշվում է, որ Դանիան և Մեծ Բրիտանիան չեն մասնակցել այդ որոշման ընդունմանը:









































