Իտալական «Ինտեր»-ի եզրային պաշտպան Մարտին Մոնտոյայի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը չի պատրաստվում վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», տեղեկացնում է Football Espana-ն:
«Կարող եմ վստահեցնել, որ Մարտինն այժմ մտածում է միայն իտալական ֆուտբոլի մասին: Նրան ժամանակ է հարկավոր այս թիմին հարմարվելու համար:
Նա հանգիստ է և ուրախ, որ հաղթանակ է տոնել «միլանյան դերբի»-ում: Մոնտոյան չի վերադառնա «Բարսելոնա»»,- հայտարարել է գործակալը:





































