Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին վերադարձել է ակումբ, տեղեկացնում է «զինագործներ»-ի թվիթերյան միկրոբլոգը:
Այսօր 38-ամյա ֆրանսիացին մարզում է անցկացրել մինչև 19 տարեկանների թիմի հետ: Նա ներկայացել է որպես երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ:
Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Անրին դեկտեմբերին սկսել էր Sky Sports-ում աշխատել որպես ֆուտբոլային մեկնաբան:








































