Բաքվում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի 2015թ․ խաղարկությունը։
1/32 եզրափակչում Գաբրիել Սարգսյանի հակառակորդը ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշիե-Լագրավն էր։ Սարգսյանը խաղում էր սև խաղաքարերով։ Նա մրցակցին զիջել է 43-րդ քայլում։ Քանի որ առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի, Սարգսյանը դիմակայության արդյունքում զիջել է 1․5։0․5 հաշվով ու դուրս մնացել պայքարից։
Պայքարից դուրս է մնացել նաև Հրանտ Մելքումյանը՝ սպիտակ խաղաքարերով 32-րդ քայլում ոչ-ոքի համաձայնելով կուբացի Դոմինգես Պերես Լեինիերի հետ։ Մելքումյանը մրցակցին զիջել էր առաջին պարտիայում։ Այս դիմակայությունում նույնպես գրանցվել է 1․5։0․5 հաշիվը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարն առայժմ շարունակում է միայն Լևոն Արոնյանը։ Նա 1/32 եզրափակչ 2 պարտիաները ոչ-ոքի է ավարտել Ալեքսանդր Արեշչենկոյի հետ։ Դիմակայության հաղթողը հայտնի է դառնալու բլից պարտիաների արդյունքում։





































