Monday, 06 05 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
10:15
Նախարարի խոսքերը՝ Իսպանիայի և Արգենտինայի միջև դիվանագիտական սկանդալի առիթ
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Մեծ վթար Սեբաստիայի փողոցում․ բախվելուց հետո մեքենաներից մեկը հրդեհվել է
Փաշինյանին խնդրել եմ՝ ա-երով մի խոսիր, ազգանունդ փոխիր. ամեն մեծ բան փոքր քայլից է սկսվում
Քամուց վնասվել են շինությունների տանիքների ծածկեր, կոտրվել են ծառեր
Փողոցը լուծում չէ, միայն թուլացնելու է պետության դիրքերը. հանրությունը սա հասկանում է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Սա պարզ գործարք է` այդ գյուղերը տալ «Ալմա Աթայի» դիմաց
Հրդեհ Հրազդանի կիրճի չբնակեցված փայտե տնակում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փլուզում՝ Երևանի Պարոնյան փողոցում
«Ժողովրդի սխալի» քաղաքական հնարքը
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս

Գյումրեցիներին ՀԷՑ-ը մատուցեց հերթական տհաճ անակնկալը

Այսօր Գյումրիում բավական տարօրինակ վիճակ էր ստեղծվել: Գաղտնիք չէ, որ քաղաքում կոմունալ վճարների մուծումն առաջնահերթ տեղ է գրավում, և տվյալ ամսվա թոշակ-նպաստի հետ միաժամանակ գրեթե նույն օրերին կատարվում են կոմունալ վճարումները: Սակայն որքան մեծ եղավ գյումրեցիների զարմանքը, երբ այսօր քաղաքի մի շարք առևտրային բանկերի տեղի գրասենյակների աշխատակիցները գյումրեցիներին հայտարարեցին, որ հոսանքի վարձերի տվյալները ՀԷՑ-ը դեռ չի տրամադրել ու մինչև ամսվա վերջ չի լինի, քանի որ սակագինը դեռ հստակեցված չէ: Ու այլևս ոչ մի հստակեցում:

Այսինքն՝ եթե հանրապետության մակարդակով ասվում է, որ հոսանքի գինը չի թանկանալու, սուբսիդավորման համար վաճառված Որոտանի կասկադի արժեքն է ներդրվում և այլն՝ դա դեռ հեչ, որ երկու շաբաթ գրեթե ողջ Հայաստանը պառկեց ասֆալտին, որպեսզի հոսանքը չթանկանա՝ դա էլ հեչ, ու հիմա պարզվում է, որ պարոն Բիբինի գլխավորած հիմնարկը դեռ չի հստակեցրել հոսանքի սակագինը և չի տալիս տվյալներ, որպեսզի վճարումներ կատարվեն:

Ի՞նչ կարող է սա նշանակել. արդյոք ռուսական ընկերությունը մոռացա՞վ, որ խոսքը Հայաստանի ամենից ըմբոստ քաղաքի մասին է, որը կարողացավ նույնիսկ Պուտինին ստիպել ցավակցել՝ հունվարին մեկ բռունցք դառնալով: Արդյոք ռուսական ընկերությունը մոռացա՞վ, որ Գյումրիում ցանկացած պահի կարող է իրավիճակը դուրս գալ վերահսկելիության սահմաններից, ու ցանկացած պահի կարող է պաշարվել հյուպատոսարանն ու ռազմաբազան: Գյումրեցիները համբերատար ժողովուրդ են, առավել ևս ռուսների հանդեպ, սակայն արդեն մեկ անգամ այդ համբերությունը հատվեց հունվարին:

Ի դեպ, հիշեցնենք, որ երեք շաբաթից Գյումրիում սկսվելու են աննախադեպ մեծ ցույցեր՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Ով իմանա՝ գուցե մեծ փոփոխությունները սկսվեն հենց Գյումրիից: Ամեն դեպքում ռուսները այս դեպքում իրենց ձեռքով իրենց աչքն են հանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում