Իտալական «Միլան»-ի նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ իտալական ակումբը կարող է հրաժարվել նոր մարզադաշտի կառուցման մտքից՝ նախագծի ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով։
«Կհրաժարվենք նոր մարզադաշտի կառուցման մտքից։ Ներդրողները հրաժարվել են ֆինանսավորել։ Մեզ շատ է դուր գալիս «Սան Սիրո»-ն, որը մեր հարազատ մարզադաշտն է։
Հիմա աշխատում ենք «Միլան» ապրանքանիշի առաջխաղացման ուղղությամբ։ Զարգացման ծրագիրն այս պահին կապում ենք Չինաստանի և Հեռավոր Արևելքի երկրների հետ»,- Բեռլուսկոնիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
Հիշեցնենք, որ «Միլան»-ը ներկայացրել էր նոր մարզադաշտի նախագիծը։ Ակումբի ղեկավարությունը ծրագրում էր մարզադաշտի շինարարական աշխատանքներն ավարտել 2018թ․։






































