Եվրամիության նախագահի պաշտոնն զբաղեցնող Հերման Վան Ռոմփեյը սեփական կարիքների համար օգտագործել է իրեն հատկացված տրասպորտային միջոցը: Այս մասին հաղորդում է բելգիական EUobserver կայքը: Կայքի փոխանցմամբ, իրեն ամրակցված մեքենան Վան Ռոմփեյին եւ իր ընտանիքի անդամներին այս ամառ տեղափոխել է Բրյուսելից Փարիզի Շառլ դե Գոլ օդանավակայան, ապա հանգստից հետո հետ է բերել Բելգիա: ԵՄ նախագահի խոսնակը հաստատել է այս փաստը` հայտնելով, որ սա նորմալ պրակտիկա է անվտանգությունն ապահովելու տեսակետից: «Դա տեղի է ունենում տարին ընդամենը մեկ անգամ»,-հայտարարել է նա: Միաժամանակ Եվրախորհրդարանում եւ Եվրահանձնաժողվում կայքին հայտնել են, որ սեփական կարիքների համար ծառայողական մեքենների օգտագործումն անթույլատրելի է: