Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը չէր կարողանա ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել առանց Ռուսաստանի հետ երկխոսության։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Եթե չլիներ այդ երկխոսությունը, ապա մենք չէինք կարողանա Եվրոպայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիր։ Ոչինչ տեղի չի ունենում պատահաբար։ Երկրի իշխանությունները նախկին պայմաններում չէր հասնի նման հաջողության։
ԵՄ հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի պայմաններում ռուս-վրացական համագործակցության դետալները քննարկել են երկու երկրների տնտեսագետները։ Մենք չենք խնդրել համաձայնություն, սակայն նրանք հաստատել են, որ Ռուսաստանը դեմ չի լինի Եվրոպայի հետ Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է նա։








































