Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը սատարել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Այս մասին գրում է The Times-ը։
Թիմն անվստահ է խաղում ու անբավարար արդյունքներ գրանցում ընթացիկ մրցաշրջանում։ Պրեմիեր լիգայի 5-րդ տուրից հետո «Չելսի»-ն 17-րդն է մրցաշարային աղյուսակում։ Դա «Չելսի»-ի վատագույն մեկնարկն է Պրեմիեր լիգայում՝ 1988 թվականից ի վեր։
Բրիտանական մամուլում արդեն լուրեր են շրջանառվում, որ Մոուրինյոյին կարող է փոխարինել Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով ներկայումս աշխատանք չունի։









































