Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Պեկինում հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Իի հետ։ Հանդիպման ժամանակ Զարիֆը հայտարարել է, որ Չինաստանը ծանր ժամանակներում հանդիսացել է Իրանի ընկերը և կմնա այդպիսին նաև պատժամիջոցների վերացումից հետո։
Զարիֆն ընդգծել է, որ իր չինական այցը եղել է անհրաժեշտ քայլ Նյու Յորք մեկնելուց առաջ, ուր նա մասնակցելու է ՄԱԿ-ի ԳԱ-ի 70-րդ նստաշրջանին։ Նա շնորհակալություն է հայտնել Չինաստանին՝ Իրանի ու «վեցյակի» միջև անցկացված «միջուկային» բանակցություններում դրական դերակատարություն ունենալու համար։
Նրա խոսքով՝ Թեհրանը մտադիր է ընդլայնել Պեկինի հետ երկկողմ հարաբերությունները՝ որպես ռազմավարական գործընկերոջ։










































