Ուկրաինան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք կայացել են սեպտեմբերրի 13-ին։ Այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ ՝փոխանցում է Korrespondent.net-ը։
«Այդ ընտրությունների արդյունքները չեն կարող որևէ իրավական հետևանք ունենալ։ Ուկրաինան հետևողականորեն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների հիման վրա»,- ասվում է հայտարարության մեջ։







































