Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցելու երկրի՝ ՆԱՏՕ-ի մեջ ընդգրկվելու հրավերին, գրում է ria.ru-ն:
Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Չեռնոգորիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը պայմանով, որ երկրում կշարունակվեն բարեփոխումները և կամրապնդվի հասարակական կարծիքը: Այդ ոլորտներում առաջընթացի դեպքում ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների դեկտեմբերյան հանդիպմանը Չեռնոգորիայի մասնակցությանը:
2014-ի սեպտեմբերին Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն դեմ է արտահայտվել Չեռնոգորիայի դաշինքի մեջ ընդգրկվելուն:




































