Սեպտեմբերի վերջին Ջորջ Քլունիի և Ամալ Ալամուդինի հարսանիքի տարեդարձն է, սակայն այդ օրը դերասանը պետք է վարի հայտնի պրոդյուսոր Ջերի Վայնտրաուբի հիշատակի երեկոն, ով եղել է Քլունիի մոտ ընկերը, հայտնում է segodnya.ua-ն:
Չնայած տխուր առիթին, Քլունին կատակով ասել է. «Պրոդյուսորները նրա համար են, որ փչացնեն բոլորի կյանքը: Ահա և ես հարսանիքի տարեդարձը նշելու փոխարեն պետք է հարգեմ նրա հիշատակը»:
Այժմ Քլունիի փաստաբան կինը, ով մասնագիտանում է միջազգային իրավունքի բնագավառում, պաշտպանում է Մալդիվների նախկին նախագահի գործը: Ի դեպ, Ջորջ Քլունին անհանգսատանում է իր կնոջ համար: Այդ գործընթացը բավականին բարդ է, իսկ Ամալ Քլունիի Մալդիվներ ժամանելուց մի քանի օր առաջ սպանվել է նրա փաստաբանական թիմի անդամներից մեկը:






































