Ըստ CNN և ORC հարցումների` սպասվող նախագահական ընտրությունների շեմին ամերիկյան ընտրողներին ամենից շատ հուզում են զենքի վերահսկման, միգրացիայի և հղիության արհեստական ընդհատման հարցերը, հայտնում է RIA Novosti-ն:
Մասնավորապես՝ 42%-ը կարևոր խնդիր են համարում զենքի նկատմանբ վերահսկողությունը, 39%-ը` արտագաղթը, իսկ 27%-ը` հղիության արհեստական ընդհատումը:
Այսպես՝ 41%-ը համարում են, որ ԱՄՆ-ում շատ հեշտ է զենք գնել, 49%-ը համոզված են, որ այդ բնագավառում օրինական սահմանափակումները բավարար են, իսկ 10%-ը նշում են, որ ԱՄՆ-ում շատ բարդ է զենք գնելը: ԱՄՆ-ի երկրորդ սահմանադրությունը երաշխավորում է զենքի կրումը 1789 թվականից:
Միգրացիայի հարցով 46%-ը համարում է, որ անօրինական ներգաղթյալներին պետք է տալ օրինական կարգավիճակ, 39%-ը կարծում են, որ առաջնահերթությունը պետք է տալ սահմանների հսկմանը, իսկ 14%-ը համարոմ է, որ պետք է արտաքսել ներգաղթյալներին:
Ինչ վերաբերվում է հղիության արհեստական ընդհատումներին, ապա նրա կողմնակիցները առաջվա պես փոքրամասնություն են կազմում:
Հարցումները կատարվել են սեպտեմբերի 4-8-ը, որոնց մասնակցել են 1012 ԱՄՆ քաղաքացի:












































