Android-ի սարքերին կցված գործիքը ֆոնային պրոցեսները ղեկավարելով կմեծացնի սմարթֆոնի առանց լիցքավորման աշխատանքի ժամանակը, հայտնում է Telegraph-ը:
Երբ սմարթֆոնը գտնվում է սպասման ռեժիմում և չի օգտագործվում, կորում է մոտավորապես մարտկոցի լիցքավորման 46 տոկոսը: Դրա պատճառը հեռախոսում գործող պրոցեսներն են, որոնք ինքնուրույն հնարավոր չէ փակել: Նաև գոյություն ունեն այնպիսի ծրագրեր, որոնք էներգիա են ծախսում նույնիսկ փակելուց հետո: Այդ խնդիրը կօգնի լուծել Hush ծրագիրը, որը կանջատի ավելորդ գործողությունները, քանի դեռ սարքը գտնվում է սպասման ռեժիմում:
Մոտ 2000 Samsung Galaxy S3 և S4 սմարթֆոնների վրա կատարված փորձի արդյունքը ցույց է տվել, որ Hush-ը թույլ է տալիս պահպանել մարտկոցի լիցքավորման 16 տոկոսը:
Ներկա պահին ծրագիրը գտնվում է մշակման փուլում: Հետագայում մշակողները պլանավորում են կրկնապատկել հեռախոսի աշխատաժամանակը:








































