Ուղևորատար Dreamliner օդանավը բարեհաջող իրականացրել է իր առաջին փորձնական թռիչքը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ամերիկյան Boeing ավիակորպորացիային:
Համաձայն ընկերության հաղորդագրության՝ մարտկոցների կատարելագործված համակարգով օդանավի երկժամյա թռիչքն անցել է «համաձայն պլանի»:
Հունվարին ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի վերահսկիչ մարմինը ամերիկյան ավիաընկերություններին կարգադրել էր ժամանակավորապես դադարեցնել Boeing 787 Dreamliner օդանավերի շահագործումն այն բանից հետո, երբ Ճապոնիայում այդ մոդելային շարքի օդանավերից մեկում մարտկոցների հետ կապված անսարքություններ հայտնաբերվեցին:
Մասնագետների հաշվարկներով՝ Dreamliner օդանավերի հարկադիր կանգը Boeing ըներությանը շաբաթական 50 մլն դոլար է արժենում:









































