«Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է Կաննի միջազգային կինոփառատոնի երեք ծրագրերում: Ֆիլմի պրոդյուսերները ստացել են նաև հրավեր A-խմբի գրեթե բոլոր համաշխարհային կինոփառատոների մրցույթում ֆիլմի մասնակցությունը քննարկելու համար: Այս մասին հաղորդում է UNN-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի պետական կինոյի մամլո ծառայությանը:
«Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը Հայաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Վրաստանի համատեղ արտադրության արդյունք է:
Ֆիլմի գաղափարը, որը նկարչի կյանքի վերջին 20 տարիների մասին է, պատկանում է ուկրաինացի պրոդյուսեր և ռեժիսոր Ելենա Ֆետիսովային: Ֆրանսիայի կողմից որպես համառեժիսոր հանդես է եկել Սերժ Ավեդիքյանը (նա նաև ֆիլմի գլխավոր դերակատարն է), գեղարվեստական ղեկավարն ու ստեղծագործական պրոդյուսերը Ռոման Բալայանն է: Ֆիլմի հնչյունավորումն իրականացվել է Ֆրանսիայում՝ Քրիստինել Սիրլի կողմից:
«Փարաջանով» միջազգային կինոնախագիծը իրականացվում է ֆիլմերի հարցերով Ուկրաինայի պետական գործակալության ֆինանսական աջակցությամբ:










































