Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի Սոդեմուն թաղամասի ոստիկանական տեղամասը դարձել է մայրաքաղաքի առաջին տեղամասը, որտեղ նկարիչները նկարազարդել են ժամանակավոր բնույթի մեկուսարանի բանտախցերի պատերը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, տեղամասի ղեկավարությունն այս քայլը մեկնաբանել է հոգատարությամբ նրանց հանդեպ, ովքեր հայտնվել են ճաղերի հետևում: Նրանց կարծիքով՝ ձերբակալվածները նայելով նկարված երկնքին, ծառերին, թռչուններին՝ կարող են հաղթահարել անհանգստության զգացումը:
«Բուժական որմնանկար» անունը կրող նկարները Սեուլի արվեստի համալսարանի ուսանողների ձեռքի գործն են:









































