«168 ժամի» տեղեկություններով, երեկ վաղ առավոտյան ԱՄՆ է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը:
Հիշեցնենք, որ պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը՝ իր կնոջ՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի հետ, Հայաստան էին ժամանել մարտի 20-ին և այցելել իրենց որդուն Ազատության հրապարակում:
Թերթի տեղեկություններով՝ Ռիչարդ Հովհաննիսյանը մեկնել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանի հետ երկխոսությունը կայացած է համարվել, քանի որ նրա Հայաստան գալու նպատակներից մեկը իշխանության և Րաֆֆիի միջև պայմանավորվածության ձեռքբերումն ապահովելն էր: