Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը, հնարավոր է, որոշում կայացնի Վատիկանի բանկի փակման վերաբերյալ, որը Կաթոլիկ եկեղեցում պաշտոնապես Հոգևորական գործերի ինստիտուտ է կոչվում: Այս մասին տեղեկացրել է KAI գործակալությունը՝ հղում կատարելով Պապի սոցիալական կապերի խորհրդի նախագահ արքեպիսկոպոս Կլաուդիո Մարիա Չելլիին:
Արքեպիսկոպոսի խոսքերով՝ կոնկլավից առաջ տեղի ունեցած կարդինալների խորհրդի նիստի ժամանակ առաջարկվել է փակել ՀԳԻ-ն՝ դրա ոչ թափանցիկ գործունեության և ԵՄ-ի՝ փողերի լվացման մեղադրանքների հետ կապված:









































