ՄԱԿ-ը հայտարարել է իր աշխատակիցների գրեթե կեսին Սիրիայից տարհանելու մասին, տեղեկացնում է France Press-ը:
Գործակալության տվյալների համաձայն՝ այս որոշումը կայացվել է երկրում իրադրության սրման հետ կապված: Տարհանման է ենթակա նաև ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի առաքելությունը, որը տեղակայված է Դամասկոսում: Ինչպես նշում է գործակալությունն, այն կտեղափոխվի Կահիրե կամ Լիբանան:
Ներկա պահին Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի 100 աշխատակիցներ են գտնվում: