Հայտնի գործակալ Կոնստանտին Սարսանիան հաստատել է, որ Եվրոպայի առաջատար մի շարք ակումբներ հետաքրքրված են Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Սարսանիան, սակայն, նշել է նաև, որ ֆուտբոլիստի ապագան կախված կլինի «Շախտյոր»-ի կայացրած որոշումից:
«Կարող եմ վստահեցնել, որ Մխիթարյանի ծառայություններով են հետաքրքրված եվրոպական հեղինակավոր ակումբներ: Հենրիխի մասին հաճախ են հարցնում զանազան թիմերի սկաուտներն ու գործակալները: Նա, իսկապես, շատ հզոր ֆուտբոլիստ է:
Վստահ եմ, որ Մխիթարյանն արժանի է նման ուշադրության, քանի որ մեծ վարպետություն և ներուժ ունի: Սակայն ցանկանում եմ նշել, որ «Շախտյոր»-ն անչափ դժվար է բաժանվում իր առաջատարներից: Այդ պատճառով էլ ամեն ինչ կախված է նախ Մխիթարյանի, ապա Դոնեցկի ակումբի նախագահի որոշումից»,-“Известия” պարբերականին տված հարցազրույցում նշել է Սարսանիան:






































