Կոլումբիայի Կարթագեն քաղաքի նավահանգստում ոստիկանությունն առգրավել է կես տոննա կոկաին, որը թաքցված է եղել աղյուսներով լի բեռի մեջ՝ հաղորդում է BBC-ն:
Թմրանյութը Կարթագենից պետք է տեղափոխվեր Հոնդուրաս: Ոստիկանությունը սկսել է հետաքննել բեռի տեղափոխումը կազմակերպած ընկերության գործունեությունը:
ԱՄՆ-ում առգրավված կոկաինի խմբաքանակը կգնահատվի մոտավորապես 2 միլիոն դոլար:
Հոնդուրասը համարվում է խոշորագույն տրանզիտ կետերից մեկը Հարավային Ամերիկայից ԱՄՆ թմրանյութեր տեղափոխողների համար: 2012թ. այստեղ առգրավվել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 15 տոննա:









































