Մեքսիկայում մարտի 24-ին գնդակահարվել է Սան Խուան Միքսթեպեկ քաղաքի քաղաքապետն ու նրա թիկնապահը՝ հաղորդում է CNN-ը:
Հանցագործները դարանակալել էին ու ավտոմատներից կրակել Ֆելիսիանո Մարտինեսի ավտոմեքենայի վրա, ով այդ պահին եղել է ոստիկանության աշխատակիցների հետ:
Իրավապահ մարմինները անցկացնում են հետաքննություն՝ համարելով, որ հանցագործության հետ կարող է կապված լինել կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկը:








































