Ներկայում մարդիկ ավելի շատ գայթակղվում են սոցիալական ցանցերով: Նման եզրակացության են եկել ամերիկացի սոցիոլոգներն ու Չիկագոյի բիզնեսի դպրոցի հոգեբանները՝ գրում է bagnet.org-ը:
Հարցման մասնակից 18-65 տարեկան կանանց ու տղամարդկանց առաջարկվել է անվանել այն գայթակղությունները, որին նրանք ամենից շատ են տրվում:
Հարցման մասնակիցների մեծ մասը որպես առաջին գայթակղություն նշել են սոցիալական ցանցերը:
Մասնավորապես, շատերը խոստովանել են, որ իրենց դժվարությամբ են զսպում կարդալու մեկնաբանությունները, շփվելու, սիրախաղ սկսելու, փոխելու կարգավիճակը, դիտելու լուսանկարները ու հետևելու սոցցանցերի մյուս նորություններին:
Ընդ որում՝ նրանցից ոչ ոք չի կարծում, թե սոցցանցերը վատ բան են:









































