2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի Հայաստան-Չեխիա խաղի նախօրեին Չեխիայի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի պաշտպան Մարեկ Սուխին կարծիք է հայտնել իր ակումբակցի` Յուրա Մովսիսյանի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի մասին:
«Մովսիսյանի ամենամեծ առավելությունը գրոհներն ավարտին հասցնելու ունակությունն է: Խաղաոճով նա նման է մեր Միլան Բարոշին: Նա անընդհատ աշխատում է խաղադաշտում: Մովսիսյանը գործողություններ է ծավալում անգամ պաշտպանության գծում, եթե դա անհրաժեշտ է: Բացի գերազանց խաղային որակներ ունենալը, Յուրան նաև հիանալի անձնավորություն է:
Ես ծանոթ եմ նաև Հայաստանի ազգային թիմի մյուս ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում: Հայաստանի ընտրանին մեծ ներուժ ունի: Սակայն նշեմ, որ մենք հիանալի ուսումնասիրել ենք հայերի խաղը և, իհարկե, պատրաստվում են հաղթանակ տանել»,- «Спорт-Экспресс»-ը մեջբերում է Սուխիի խոսքերը:





































