Monday, 22 06 2026
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Երբ և ինչ տեսքով դուրս կգա Լավրովի Բաքու կատարած այցի ձայնը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Lավրովի՝ Բաքու կատարած այցը, որն ավարտվեց երեկ՝ օրվա առաջին կեսին, որոշակիորեն անաղմուկ անցավ, ավելի ճիշտ՝ հնչեղ չէր: Առավել ևս իհարկե նրա Բաքու կատարած վերջին այցի ֆոնին, երբ ասուլիսից առաջ Լավրովի անունը հնչեցնելիս Բաքվում հրապարակավ նվաստացրին նրան և Ռուսաստանին, իբր հաղորդավարի «լեզվի սայթաքումով»: Շատերի հիշողության մեջ է այդ հայտնի դրվագը:

Եվ ահա, դրանից հետո առաջին անգամ Լավրովը «վերադառնում» է Բաքու, և այցը անցնում է առանց էքսցեսների, միաժամանակ առանց աղմուկի: Երևի Լավրովն ինքնաապահովագրվելու համար Ադրբեջանի ղեկավարությունից հրապարակային հնարավորինս քիչ միջոցառումներ է խնդրել կամ պահանջել. արդյունքում շատ սուղ տեղեկատվություն այցի վերաբերյալ: Բաքվում չեն եղել հայտարարություններ, որոնք ուղենշային կարող էին լինել ռեգիոնալ զարգացումների առումով:

Երևի թե ամենաուշագրավ կամ ամենակոնկրետ հանգամանքը կարելի է որակել սեպտեմբերին Սվերդլովսկում կայանալիք ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցության ակնկալիքը, որ Լավրովը հայտնել է Ադրբեջանի մասով: Այսինքն՝ մեծ հաշվով Լավրովը Բաքվում սպառազինություն է առաջարկել Ադրբեջանին: Զարմանալի չի լինի նույնիսկ, որ տնտեսական շատ վատ վիճակում հայտնված Ռուսաստանի արտգործնախարարը հենց ուղղակի այդ նպատակով, այսինքն՝ զուտ առևտրի, Բաքու «ապրանք» տանելու նպատակով էլ այցելել է այնտեղ: Սակայն, դա մի «ապրանք» է, որը կրակում է Հայաստանի վրա, հայ զինվորների ուղղությամբ, հայկական բնակավայրերի ուղղությամբ: Եվ այդ ապրանքը Բաքվին է առաջարկում Հայաստանի իբր թե ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը: Այսինքն՝ չնայած հնչեղ հայտարարությունների բացակայությանը՝ այնուհանդերձ հենց այն փաստը, որ Հայաստանի իբր ռազմավարական դաշնակիցը անակնկալ կերպով կարճատև աշխատանքային այց է կատարում Բաքու և այնտեղ զենք առաջարկում Ադրբեջանին, արդեն իսկ արժանի է դառնում մեծ ուշադրության և երևի թե զգոնության: Ընդհանրապես այցն ինքնին արձագանք է ավելի, քան նախաձեռնություն:

Ռուսաստանը փորձում է արձագանքել տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններին, որոնցից, իհարկե, ամենանշանակալին Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնի բացումն է: Սա ուղղակի ի զորու է փոխելու ողջ ռազմաքաղաքական համայնապատկերը տարածաշրջանում: Ռուսաստանը այս զարգացմանը պատասխանել էր շատ կոշտ և նյարդային՝ այն որակելով սադրիչ և ապակայունացնող քայլ: Եվ ահա այս ֆոնին Մոսկվան պատասխանում է՝ Բաքվին զենք առաջարկելով: Սա կարևոր խնդիր է նաև Բաքվի համար, քանի որ Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնի բացումը փոխում է նաև Վրաստանի ռազմաքաղաքական կշիռը, իսկ Ադրբեջանը Վրաստանին տեսնում է որպես զուտ իր և Թուրքիայի միջև տրանզիտային կցորդ: Եվ հետևաբար Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնի բացման հարցում Ռուսաստանի մտահոգությունների առաջին կիսողը կլինի Ադրբեջանը, իսկ երկրորդ կիսողը՝ բնականաբար Թուրքիան, որը սակայն այսօր զբաղված է քրդական խնդիրներով, խորացած է ներքին անկայունության հարցերի մեջ և այնքան էլ ժամանակ չունի զբաղվելու արտաքին իրողություններով:

Եվ երևի թե այդ պատճառով էլ Լավրովի հետ հեռախոսազրույցից հետո, դեռևս մի քանի օր առաջ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն նրան ուղարկեց Ադրբեջանի հետ պայմանավորվելու, իսկ մինչ այդ էլ կոնսուլտացիաներ իրականացրեց Թուրքիա ժամանած Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Թե Ռուսաստանն ու Ադրբեջանը ինչ են պայմանավորվում և ինչի շուրջ, ամենայն հավանականությամբ կերևա հետագա զարգացումներից: Այդ պայմանավորվածությունները անխուսափելիորեն շոշափելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացը: Ամենայն հավանականությամբ ամենևին ոչ կառուցողականության ծիրով, որովհետև այստեղ կայունությունն ու հանդարտությունը Ռուսաստանի ու Ադրբեջանի շահերից չեն բխում: Սա նշանակում է, որ Հայաստանի համար նորից ակտուալ է դառնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների սերտացման վտանգը: Իսկ փորձը ցույց է տվել, և ոչ վաղ անցյալի նախադեպերը, որ այս վտանգի պարագայում Հայաստանի համար առաջանում են չափազանց մեծ ռիսկեր, որոնց չեզոքացնելու հարցում միակ օգնությունը գալիս է Արևմուտքից:

Այս իրավիճակում, ի դեպ, շատ հետաքրքրական է այսօր ստացված տեղեկությունը, որ առաջիկայում Հայաստանի արտգործնախարար նալբանդյանը ելույթ կունենա Չաթեմ Հաուզ բրիտանական թագավորական հեղինակավոր ինստիտուտում, որտեղ կպատասխանի նաև հարցերի: Իսկ ելույթի թեման վերաբերելու է Հայաստանի արտաքին քաղաքականության հետևություններին: Համաձայնեք, որ ներկայիս տարածաշրջանային իրողությունների պարագայում հետաքրքիր թեմա է: Հարցն այն է, իհարկե, թե արդյոք Նալբանդյանն այն «հետաքրքիր» կներկայացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում