Մինչ դերասանուհի Դեմի Մուրը դատարանում բաժանում էր Էշթոն Քատչերի հետ ամուսնության ժամանակ գոյացած համատեղ գույքը, նրա նախկին ամուսինը՝ Բրյուս Ուիլիսը, ընտանեկան շրջանակում համեստորեն տոնում էր ծննդյան 58-ամյակը: Այս մասին հայտնում է 7days.ru-ն:
Իրենց հայտնի հորը շնորհավորելու էին եկել Դեմիից ունեցած երկու դուստրերը՝ 24-ամյա Ռումերն ու 19-ամյա Տալուլան: Նրանց է միացել աստղի կինը՝ 34-ամյա Էմմա Խեմինգն իր դստեր՝ Մեյբլի հետ, որը ապրիլին կդառնա 1 տարեկան:
Ծննդյան տարեդարձը տոնել են Բևերլի Հիլզի Spago ռեստորանում: Ընտանեկան խաղաղ մթնոլորտի մասին է վկայել Բրյուսի հագուստը՝ ջինսե տաբատ, մոխրագույն վերնաշապիկ, սև կոշիկ:
Էմման նստել է մեքենայի առջևում՝ ամուսնու կողքին, իսկ երեխաները՝ հետևում:
Դատելով աստղի դեմքի արտահայտությունից՝ տոնական ընթրիքը սիրելի կանանց հետ ծննդյան օրվա ամենալավ նվերն է եղել:







































