Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Փակ շուկայի օրինակով ապացուցեց իր անզորությունը Հայաստանի օլիգարխիայի հանդեպ: Անկախ ամեն ինչից շուկայի անօրինական կառուցապատումը շարունակող Սամվել Ալեքսանյանի վարքն արհամարհանք է ՀՀ օրենքների ու բոլոր պետական կառույցների՝ քաղաքապետարանի, ոստիկանության ու ՀՀ քաղաքացու հանդեպ:
Շատերն իրենց փորձից գիտեն, որ ցանկացած մի փոքր կառուցապատման փորձի դեպքում գլխավերևում անմիջապես հայտնվում են քաղաքապետարանի կամ ոստիկանության աշխատակիցները ու փաստաթղթեր պահանջում: Ի վերջո ստացվում է, որ Սամվել Ալեքսանյան-ՀՀ քաղաքացի հարաբերություններում քաղաքացիները տուժում են նաև մրցակցության բացակայությունից:
«Առաջին լրատվական»-ը Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանից հետաքրքրվեց՝ գուցե հնարավոր է ա՞յս տեսանկյունից միջամտել խնդրին:
«Բոլոր խնդիրներն էլ կարելի է վերջիվերջո դասակարգել ինչ-որ ոլոտում, և երկրորդ հերթին՝ կարելի է բոլոր խնդիրները դասակարգել որպես մրցակցային խնդիրներ: Մենք պատրաստակամ ենք անել, բայց պետք է հաշվի առնել, որ մեր ռեսուրսները սահմանափակ են»,- ասաց Ա. Շաբոյանը:










































