Գվինեթ Փելթրոուն հայտնի է իր անթերի դեմքով, և 40 տարեկանում էլ նա գրեթե կնճիռներ չունի: Եթե հայտնի այլ մարդիկ այդ նպատակով դիմում են պլաստիկ վիրաբույժի օգնությանը, ապա դերասանուհին նախապատվությունը տալիս է ավելի քիչ տարածված ու արդյունավետ միջոցի: Այն կոչվում է «թերմաժ»: Դրա օգնությամբ հարթեցվում ու ձգվում է մաշկի վերին շերտը, արդյունքում դեմքը ավելի երիտասարդ է երևում՝ միաժամանակ ընդունելով բնական տեսք: «Թերմաժի» այլ երկրպագուների թվում են Քիմ Քեթրոլը և Ամանդա Հոլդենը:
«Թերմաժի» նպատակը մաշկի ներքին շերտերում կոլագենի մակարդակի բարձրացումն է: Ի տարբերություն լազերային պրոցեդուրաների՝ այն ազդում է մաշկի ավելի խորը շերտերի վրա: Ռադիոալիքների օգնությամբ արտադրվում են կալոգեններ: Ըստ էության «թերմաժը» մաշկի ռադիոալիքային ձգումն է, որը տաքացնում է մաշկի խորը շերտերը՝ խթանելով կալոգենների արտադրությունը: Այս միջոցը հատկապես հիանալի ազդեցություն է գործում բերանի, աչքերի ու ճակատի շրջանում կնճիռների վերացման համար:
Արդյունքում մաշկն ավելի բնական տեսք է ունենում, քան պլաստիկ վիրաբուժությունից հետո, իսկ արտաքինը ավելի երիտասարդ է դառնում: Պրոցեդուրայի միակ թերությունը դրա բարձր արժեքն է: Բայց հնարավոր են նաև այլ թերություններ՝ սպիների առկայությունը: Դերասանուհիների մոտ դեռ նման հետևանքներ չեն հայտնաբերվել: Արյան լավ շրջանառություն ունեցող մարդկանց մոտ նման հետևանքներ չեն նկատվում:










































