Thursday, 02 07 2026
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ

Լրտեսից Հայաստանում Ռուսաստանի դեսպան կես քայլ է

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր Իվան Վոլինկինին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: Վերջինս զբաղեցնում է Ռուսաստանի արտգործնախարարության քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Ռուսաստանի ԱԳ նախարարության բարձրաստիճան այս դիվանագետը, սակայն, մինչ ԱԳ նախարարության կենտրոնական ապարատում պաշտոնի ստանձնումը հասցրել է վտարվել Վրաստանից:

2007թ. Վրաստանում աղմկահարույց դիվանագիտական սկանդալի արդյունքում պաշտոնական Թբիլիսին Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական առաքելության երեք ներկայացուցիչների մեղադրեցին իրենց դեմ դավադրություն կազմակերպելու, լրտեսության մեջ: 2007թ. նոյեմբերի 7-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել էր աուդիո- և վիդեոնյութեր այն մասին, թե ինչպես են Վրաստանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության 3 դիվանագետները համագործակցում ընդդիմության ներկայացուցիչների՝ Գեորգի Խաինդրավայի, Կոնստանտին Գամսախուրդիայի, Շալվա Նաթելաշվիլիի, Լևան Բերձենիշվիլիի հետ՝ այն ժամանակ, երբ Վրաստանում իշխանության և ընդդիմության միջև հարաբերությունների լարվածությունը հասել էր իր գագաթնակետին: Վրաստանի արտգործնախարարությունը երեք դիվանագետների, այդ թվում՝ Իվան Վոլինկինին հայտարարեց «պերսոնա նոն գրատա», ինչի արդյունքում Վոլինկինի հետ Վրաստանը ստիպված եղան լքել Վրաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Պյոտր Սոլոմատինը և դեսպանատան երրորդ քարտուղար Ալեքսանդր Կուրենկովը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը մերժեց վրացական պնդումները՝ դրանք սադրանք որակելով: Ի պատասխան Վրաստանի արտգործնախարարության այդ քայլի՝ Ռուսաստանը ՌԴ-ից վտարեց վրացի երեք դիվանագետների: Ինքը՝ Իվան Վոլինկինը, ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հերքել էր իրեն վերագրվող մեղադրանքները: Նա հայտարարել էր, որ ինքն ազնիվ է աշխատել՝ այնպես, ինչպես դիվանագետները պետք է աշխատեն քաղաքական բոլոր գործիչների ու քաղաքական բոլոր ուղղությունների ներկայացուցիչների հետ: Վոլինկինն ասել էր, որ Վրաստանի սահմանադրության դեմ ոչինչ չի արել, ավելին՝ հույս էր հայտնել, որ թյուրիմացությունը շուտով կհարթվի:

«Առաջին լրատվական»-ը փորձեց այս աղմկահարույց սկանդալի մասին մանրամասներ պարզել վրացի փորձագետներից ու քաղաքական վերլուծաբաններից, որոնք բոլորը խուսափեցին այս հարցի շուրջ իրենց հիշողությունը թարմացնելուց՝ միգուցե չցանկանալով լույս սփռել ռուս-վրացական հարաբերությունների այս մութ էջի վրա այն ժամանակ, երբ Վրաստանի նոր իշխանությունները փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները հարևան Ռուսաստանի հետ:

Լուսանկարում՝ Իվան Վոլինկինը՝ ձախից առաջինը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում