Ուկրաինայում ձյան առատ տեղումների հետևանքների դեմ պայքարում ներգրավվել են 12.807 մարդ և 3579 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ավելի քան 2000 մարդ ու 74 միավոր տեխնիկա՝ ՊՆ-ից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Ուկրաինայի ԱԻՆ-ին: Ճանապարհների մաքրման և կենսական կարևորության օբյեկտների գործունեության ապահովման գործում ներգրավված են նաև այլ գերատեսչություններ ու ընկերություններ:
Էլեկտրամատակարարման գծերի պաշտպանության համակարգերի շահագործման պատճառով առանց էլեկտրականության են մնացել 10 շրջանների 615 բնակավայրեր: Ամենից շատ տուժել է Սումսկայա շրջանը:
Պետական նշանակության ավտոճանապարհների ձյունը մաքրված է: Ավելի քան 400 բնակավայրեր տանող ճանապարհները դժվարանցանելի են, իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ:








































