Nestle շոկոլադ արտադրողը հայտարարել է KitKat բատոնների խմբաքանակի հետ կանչման մասին, քանի որ մի քանի մարդ դժգոհել է, որ դրանցում պլաստմասի կտորներ է հայտնաբերել:
Հետ կանչված արտադրանքի զգալի մասը առաքվել է Մեծ Բրիտանիա, սակայն Nestle-ն նաև որոշել է հետ կանչել իր արտադրանքի մի մասը Գերմանիայից, Շվեյցարիայից, Ավստրիայից, Սինգապուրից, Կանադայից, Մալթայից և Ֆիլիպիններից:
Ընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել գնորդներից անհարմարությունների համար, նշելով, որ առաջին հերթին հետևում է իր արտադրանքի անվտանգությանն ու որակին: Այս մասին հաղորդել է BBC-ն:
KitKat-ը հանդիսանում է Nestle-ի ամենահայտնի արտադրանքը: Ըստ վիճակագրության՝ յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ուտվում է 150 KitKat:









































