Tuesday, 16 06 2026
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը

Դաշնակցությունը մնում է առանց դիմակի

«Այս անգամ մեր քաղաքացիները տեսնելու են իրական Դաշնակցության դեմքը, որը մենք միշտ դժվարություն ենք ունեցել ներկայացնելու»,- հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին:

Սա կարելի է դիտարկել որպես ՀՅԴ-ի ինքնախոստովանություն կամ ազնիվ խոստովանություն: Միայն թե պարզ չէ, թե որն է ՀՅԴ-ի իրական դեմքը: Այսինքն՝ ենթադրվում է, որ իրական դեմքը սկզբունքային, քաղաքական գործունեությունն է, գաղափարական հետևողականությունը: Բայց միգուցե ժամանակակից ՀՅԴ-ի իրական դեմքը այն կոմֆորմիզմն է, որով կուսակցությունը աչքի է ընկնում 1998 թվականից ի վեր՝ պարբերաբար համագործակցելով իշխանությունների հետ և վայելելով այդ համագործակցության պտուղները:

Սա դեռ պետք է պարզել, որովհետև ՀՅԴ-ն այս տարիներին և նալին է խփել, և մեխին, ավելի շուտ՝ խոսքով խփել է նալին, իսկ գործով խփել է մեխին, կամ հակառակը՝ տարբերություն չկա, և պարզ չէ՝ իրական ՀՅԴ-ն խոսո՞ղն է, թե՞ գործողը; Այնպես որ՝ երբ հայտարարվում է, որ ՀՅԴ-ի իրական դեմքը կերևա այս անգամ, ապա կարելի է ցանկացած դեպքում էլ ասել, որ երևացողը իրական դեմքն է:

Մյուս կողմից՝ Աղվան Վարդանյանի հայտարարությունը հետաքրքրական հարցեր է առաջ բերում: Իսկ ի՞նչն է մինչև հիմա խանգարել ՀՅԴ-ին դրսևորել իրական դեմքը: ՀՅԴ-ն հայաստանյան քաղաքական դաշտում ունի գաղափարախոսական և արժեքային կարևոր առաքելություն և զբաղեցնում է կարևոր նիշա այդ հարցերում: Սակայն այդ նիշան զբաղեցնելով անվանապես՝ ՀՅԴ-ն իրականում բացարձակապես չի համապատասխանում դրան, և առաջանում է որոշակի կազուս, որը ազդում է ոչ միայն ՀՅԴ-ի վարկանիշի, այլև հասարակական-քաղաքական կյանքի ֆունկցիոնալ կենսագործունեության վրա:

Այսինքն՝ խնդիրը կարևոր է այս տեսանկյունից, ոչ թե Դաշնակցության կամ նրա լիդերների հանրային հեղինակության կամ քաղաքական երկարակեցության: Եվ ուրեմն՝ ինչը կամ ով է խանգարել ՀՅԴ-ին դրսևորել իր իրական դեմքը: Ռոբերտ Քոչարյա՞նն է խանգարել, որ 1998-ին ընդամենը իրավիճակի փոփոխության հիմքով բանտերից դուրս է բերել դաշնակցական որոշ գործիչների՝ պայմանով, որ Դաշնակցությունն այլևս հանդես կգա ոչ թե այն դեմքով, որն ունի, այլ այն դիմակով, որը նրան կտա Ռոբերտ Քոչարյանը: Եվ արդյոք հիմա Դաշնակցությունը խզե՞լ է կապերը Քոչարյանի հետ վերջնականապես և դրա համար էլ վերջապես հանդես կգա իր դեմքով:

Իսկ միգուցե Սերժ Սարգսյա՞նն է, որ թույլ չի տվել Դաշնակցությանը հանդես գալ իր դեմքով և պարբերաբար գայթակղել է ինչ-որ գործարքներով: Թե՞ ՀՅԴ-ն ունեցել է սեփական դեմքով հանդես գալու ներքին արգելակներ և խոչընդոտներ, որոնցից ձերբազատվել է այսօր: Հետաքրքիր կլիներ լսել, իհարկե, թե ինչու, ինչ պատճառով է Դաշնակցությունը միշտ դժվարություն ունեցել հանդես գալ իր դեմքով:

Վերջապես սա ոչ միայն Դաշնակցությանը վերաբերող խնդիր է, այլև ընդհանուր քաղաքական դաշտի համախտանիշ, որովհետև սեփական դեմքի բացակայությունը հատուկ է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերին, և միգուցե եթե Դաշնակցությունը անկեղծանա, ազնվանա և հասարակության հետ բաց խոսի մինչև վերջ, հնարավոր լինի նաև այդ միջոցով հասկանալ, թե ինչն է խնդիրը, որ բոլոր ուժերն ունեն սեփական դեմքը պահելու խնդիր և առանձնապես մեծ ջանքեր չեն ցուցաբերում այդ խնդիրը լուծելու, հասկանալու, թե այդ որ «հրեշն» է նստած քաղաքական դաշտի դարպասի մոտ և բոլորին ինչ-որ դիմակներ է պարտադրում:

Լուսանկարը PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում