Ամերիկայի սրտաբանների ասոցիացիան յոթ պարզ կանոններ է մշակել, որոնք կօգնեն խուսափել սրտի հետ կապված խնդիրներից, ինչպես նաև կնվազեցնեն քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այս մասին գրում է Daily Mail-ը:
Սրտաբանների «ոսկե կանոններին» հետևելու համար անհրաժեշտ է սպորտով զբաղվել, խուսափել ավելորդ քաշից, առողջ սննդակարգ ունենալ: Դրանից բացի, հարկավոր է հետևել արյան մեջ խոլեստերինի և շաքարի մակարդակին, ճնշմանը: Եվ վերջապես՝ թողնել ծխելը:
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս կանոններն օգնում են նաև խուսափել քաղցկեղի զարգացումից: Գիտնակաները եկել են այն եզրակացության, որ քաղցկեղածին հիվանդությունների զարգացման ռիսկը նվազում է նույնիսկ այն դեպքերում, երբ մարդիկ հետևում են վերը թվարկած 7 կանոններից գոնե հինգին, բացառություն է կազմում ծխելը:
Առողջ սննդակարգի մասին խոսելիս, բժիշկները խորհուրդ են տալիս միջերկրածովյան դիետաներ պահել, որոնք սրտանոթային հիվանդությունները կրճատում են մեկ երրորդով: Դա տեղի է ունենում մեծ թվով հակաօքսիդանտների շնորհիվ, որոնք պարունակվում են մրգերի, բանջարեղենի, ձկան և հատիկավորների մեջ:








































