Իսպանիայի հավաքականի հարձակվող Դավիդ Վիլյան լուրջ է տրամադրված 2014 թվականի Մունդիալի ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Ֆրանսիայի ընտրանու դեմ խաղից առաջ:
Հիշեցնենք, որ Վիսենտե դել Բոսկեի սաներին չհաջողվեց սեփական հարկի տակ առավելության հասնել Ֆինլանդիայի հավաքականի նկատմամբ: Ֆինները 1 գոլ խփեցին և խաղն ավարտվեց ոչ-ոքի:
«Բարդ է ընկալել կատարվածը: Ամեն ինչ անում էինք, որ հաղթանակ գրանցենք, իսկ հակառակորդը միայն պաշտպանվում էր: Մեզ համար դժվար էր ճեղքել մրցակցի պաշտպանության գիծը, քանի որ նրանք ամբողջ թիմով սեփական տուգանային հրապարակում էին: Կարող եմ ասել միայն, որ մենք ավելիին էինք արժանի: Հուսով եմ` կշտկենք իրավիճակը և անպայման առավելության կհասնենք Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ»,- ասել է Վիլյան:





































