Հացադուլի տասնչորսերորդ օրը ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ինքնազգացողությունն ու տրամադրությունը լավ է:
Նա սովորականի պես վաղ առավոտյան ռադիոյով նորություններ է լսում, ապա բարևում է իրեն այցելած ՀՀ քաղաքացիներին, ոմանց հետ նույնիսկ լուսանկարվում է:
Նշենք, որ հավանաբար եղանակի ցուրտ լինելու պատճառով այսօր Ազատության հրապարակում բացակայում էին նստացույց անող երիտասարդները, իսկ ապրիլի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալությանը մասնակցելուն պատրաստվող, վերջինիս հաղթանակը ճանաչող քաղաքացիները շարունակում են գալ Ազատության հրապարակ և միանալ ստորագրահավաքին:









































