ԱՄՆ-ի Բիրմինգեմի միջազգային օդանավակայանում ուրբաթ օրը վայր է ընկել չվերթների ցուցադրման էլեկտրոնային վահանակը, որի հետևանքով մահացել է 10-ամյա Լյուք Բրեզեթը: Տեղի իշխանությունների խոսքերով՝ միջադեպի հետևանքով վիրավորվել են զոհվածի եղբայրը, քույրն ու մայրը: Նրանք բոլորը ներկայումս հիվանդանոցում են: Լյուքի մոր վիճակը գնահատվում է ծայրահեղ՝ հաղորդում է Itar-Tass-ը:
Վահանակը կշռում է 130-180 կգ: Այն օգնել են բարձրացնել օգնության շտապած ականատեսները: Ինչպես հաղորդել են օդանավակայանի ներկայացուցիչները՝ վահանակի ընկնելու պատճառը դեռ հայտնի չէ:
Տեղի լրատվամիջոցները նշում են, որ անցած շաբաթ էր ավարտվել օդանավակայանի արդիականացման աշխատանքը:







































