Թանկարժեք զարդերի շուկայում աշխարհում երկրորդ տեղը գրավող ամերիկյան Tiffany ընկերության շահույթը 2012թ.-ին կրճատվել է 5%-ով՝ հասնելով 416 մլն դոլարի:
«Անցած տարվա ֆինանսական գործունեության արդյունքները հիասթափեցնող են, բայց դրանք կուղղվեն ընթացիկ տարում»,-ընդգծվում է ուրբաթ օրը տարածված հաղորդագրության մեջ:
«Եկամուտները կրճատվել են արծաթյա զարդերի նկատմամբ հետաքրքրության նվազման ու Չինաստանի տնտեսական աճի պատճառով, որոնք կանխատեսածից ավելի ցածր էին: Բացի այդ, մեծացել են թանկարժեք քարերի ու ադամանդների վաճառքի գները»:
Ընկերությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Նյու Յորքում, ավանդաբար զարդերի մեծ մասը վաճառում է ազգային շուկայում: Անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 48%:







































