«Արսենալ»-ի ֆուտբոլիստ Թեո Ուոլքոթը ստիպված կլինի բաց թողնել ազգային թիմի` Սան-Մարինոյի ընտրանու դեմ կայանալիք հանդիպումը` վնասվածքի պատճառով:
Sky Sports-ը հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել ազգային հավաքականի մարզման ժամանակ: Բժշկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ վնասվածքն այնքան էլ ծանր չէ: Այնուամենայնիվ, Թեոն չի մասնակցի նաև Չերնոգորիայի ընտրանու դեմ հանդիպմանը:
Ակնկալվում է, որ Ուոլքոթը չի կարող հանդես գալ «Արսենալ»-ի` «Ռեդինգ»-ի դեմ հանդիպմանը, որը կկայանա հաջորդ շաբաթ:





































