Երևանում արջ է հայտնվել: Գազանին տեսել են Արցախի փողոցում` ծուռթաթն անթույլատրելի տեղում հատել է ճանապարհը: Թոշակառու անցորդն առաջինն էր, որ տեսել է գիշատչին: Չի մոտեցել, սակայն չէր էլ վախեցել: Նկատել էր, որ փոքր է ու չի վնասի: Քոթոթը փողոցի կեսն արդեն անցել էր, երբ հայտնվել են մինչև այժմ անհայտ տերերը:Այս մասին հայտնում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:








































