Sunday, 05 07 2026
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են

Արարատ Զուրաբյանը Կարապետ Ռուբինյանի որոշմանն ավելացնելու բան չունի

«Հայոց համազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների երկրորդ այցը Բաղրամյան 26 անհետևանք չմնաց։ Կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Կարապետ Ռուբինյանը, որը հիմա բնակվում է Լիբանանում, այս անգամ ուղղակի լքեց կուսակցությունը։ Նա այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Ընդդիմադիր համարվող կուսակցության ղեկավար կազմի և Սերժ Սարգսյանի գարնանային հանդիպման վերաբերյալ Ռուբինյանը դարձյալ կոշտ էր արտահայտվել՝ նշելով, որ որոշումն ընդունել են առանց վարչության անդամների կարծիքը հարցնելու։ Ռուբինյանն իր այսօրվա գրառման մեջ մասնավորապես նշել է. «Կրկին մամուլի հրապարակումներից տեղեկացա, որ ՀՀՇ ղեկավարները նորից հանդիպման են գնացել սպանությունների, բռնությունների ու զանգվածային քաղաքական հալածանքների միջոցով երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հետ և, ի թիվս այլ կուսակիցների, նաև իմ անունից նրա հետ քննարկել են «սահմանադրական բարեփոխումների» խնդիրը:

Կրկին ու ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀՇ համագումարը, խորհուրդը կամ վարչությունը իրենց որոշումներով չեն լիազորել Բաղրամյան 26 այցելածներին՝ ներկայացնելու կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ այն պարզ պատճառով, որ չեն քննարկել նման հարց:

ՀՀՇ ղեկավարների նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը և խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էինք հիմնադիրներով, երբ ընդվզեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած այս կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ և վերաբացեցինք այն:

Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելաոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու Հայոց համազգային շարժում կուսակցությանը իմ անդամակցությունը դադարեցնելու մասին»:

Այս գրառումից դեռևս տեղյակ չեն Կարապետ Ռուբինյանի կուսակիցները։ Քիչ առաջ կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանը, որը երեկ Բաղրամյան 26-ից դուրս էր եկել բավականին բարձր տրամադրությամբ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ տեղյակ չէ այդ մասին։ Մեզանից տեղեկանալուց հետո ասաց, որ ինքը ավելացնելու բան չունի: «Որևէ մեկնաբանություն անելու ցանկություն չունեմ։ Դա Կարապետ Ռուբինյանի սուբյեկտիվ մոտեցումն է, որը հարգում եմ, իր իրավունքն է, ավելացնելու բան չունեմ»,- սահմանափակվեց կուսակցության ղեկավարը։ Հարցին ի պատասխան, թե իրականում քննարկե՞լ էին վարչության անդամների, Կարապետ Ռուբինյանի հետ հարցը, Զուրաբյանը չցանկացավ շարունակել զրույցը։

Ի դեպ, երեկ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, Ալիկ Արզումանյանից հետաքրքրվել էինք՝ քննարկե՞լ են վարչության նիստում որոշումը, այդ թվում Կարապետ Ռուբինյանի հետ՝ հաշվի առնելով վերջինիս վերաբերմունքը նախորդ հանդիպման վերաբերյալ, Արզումանյանն ասել էր. «Ինքը տեղյակ է, որ մենք գալու ենք։ Մենք ասել ենք՝ մենք լիբերալ կուսակցություն ենք, որտեղ հավաքված են ազատամիտ մարդիկ, ու բոլորի կարծիքը հարգում ենք, ես շարունակում եմ հարգել Կարապետ Ռուբինյանի կարծիքը, ինքը իրավունք ունի իմ կարծիքից տարբերվող կարծիք ունենալ: Ցավոք սրտի, այդ կարծիքը գերակա չեղավ վարչության և խորհրդի նիստերում»։

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում