Reuters գործակալությունը «Ջրային աբստրակցիա» ֆոտոալբոմով ներկայացնում է ջրի ներգրավմամբ աբստրակտ ոճի լուսանկարչական աշխատանքները: Ներկայացվող լուսանկարներն արվել են 2007-2012 թվականներին:
Դրանք հրաշք գործեր են, որոնցում պատկերվում է «ամպերում լողացող» նավակը, որն իրականում գտնվում է երկինքն արտացոլող ջինջ լճում: Մեկ այլ նկարում էլ պատկերված է ջրի տակ գտնվող արևելյան կիսագնդի քարտեզը, որում ջրի մեջ ընկղմված մեկ եվրո անվանական արժեքով մետաղադրամը ցույց է տալիս Հունաստանի տեղը: Մեկ այլ ուշագրավ լուսանկարում էլ պատկերված է իր վրայից ջուրը թափ տվող սպիտակ արջը:
Լուսանկարները դիտեք առանց մեկնաբանությունների:







































