Իրանը, ենթադրաբար, Փարչինում ընդլայնել է ռազմական օբյեկտը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ): Փաստաթուղթը նվիրված է Թեհրանի միջուկային ծրագրին:
«Փարչինում գտնվող օբյեկտին նվիրված մեր նախորդ զեկույցից ի վեր ԱԷՄԳ-ն շարունակում է դրան հետևել արբանյակների միջոցով: Խոսքը տրանսպորտային միջոցների, սարքավորումների և, հավանական է, շինանյութերի մասին է: Բացի դրանից, հնարավոր է, կառուցվել է շինության նոր բաժանմունք»,- ասվում է փաստաթղթում:








































