Համաձայն Գերմանիայի օրենսդրության՝ ռեստորանում պատրաստված կերակրատեսակների վրա հեղինակային իրավունք է տարածվում, և ընթրիքի լուսանկարը, որը կտեղադրվի Instagram-ում առանց խոհարարի թույլտվության, կարող է հանգեցնել դատական հայցի և տուգանքի սահմանման։ Այս մասին հայտնում է Euromag-ը։
Խոսքը մասնավորապես հեղինակավոր ռեստորանների և ավագ խոհարարների գլուխգործոցների մասին է։ Դա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ հաստատությունը հատուկ խնդրանք է ուղղում հաճախորդներին լուսանկարների տեղադրումից զերծ մնալու հարցով։
2013-ին Գերմանիայի օրենսդիր մարմիններն արվեստի գործ են ճանաչել մանրակրկտորեն պատրաստված և վարպետությամբ մատուցված ուտեստները։








































