Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեն հայտարարել է, որ նավթի գնանկումը կարող է բխել Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) մի շարք անդամների շահերից։
Զանգանեն կասկածի տակ է դրել այն, որ կազմակերպության անդամները կարող են ինչ-ինչ համաձայնության հասնել արտակարգ նիստի ժամանակ։ Այդ մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները։
Զանգանեն հայտարարել է, որ նավթի գները հավասարակշռելու համար OPEC-ի անդամները պետք է հավասարակշռեն իրենց արդյունահանումը. «Առաջարկվել է գումարել արտակարգ նիստ, և մենք խնդիրներ չենք տեսնում դրանում։
Սակայն ինչպես գիտեք, OPEC-ի հանդիպումների արդյունքը պետք է հավանության արժանանա բոլոր անդամներից կողմից, իսկ ես կարծում եմ, որ մի շարք անդամները չեն ցանկանում նավթի բարձր գներ, նրանք ցածր գներով ցանկանում են վնաս պատճառել մյուս երկրներին»։









































