Հայտնի YouTube վիդեոհոսթինգը կարող է վճարովի դարձնել իր բաժանորդագրությունը: Այդ տեղեկությունը Լոս Անջելեսում հաստատել է Google-ի փոխնախագահ Ռոբերտ Կինցլը:
Նրա խոսքով՝ բաժանորդագրման այս ձևը չափազանց կարևոր է և կարող է հավելյալ գումարներ բերել կոնտենտը ստեղծողներին:
Ընկերության տեղեկատվական աղբյուրները չեն բացառում, որ վճարովի բաժանորդագրությունը կհայտնվի արդեն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում: Բաժանորդագրման արժեքը ամսական կկազմի 1-5 դոլար:
Վիդեոհոսթինգի լսարանը գերազանցում է 1 մլրդ մարդը:
Վիդեոպորտալում գտնվող տեսանյութերի ժանրերը բազմազան են՝ տնային կենդանիներից մինչև զանգվածային անկարգություններ: Ներկայում ընկերության տնօրինությունը աշխատում է, այսպես կոչված, թեմատիկ ալիքների ստեղծման վրա:








































