BBC-ի փոխանցմամբ՝ Ղազախստանն ու ԱԷՄԳ-ը համաձայնագիր են ստորագրել երկրի տարածքում ցածր հարստացված ուրանի բանկի ստեղծման մասին։
Համաձայնագիրը ստորագրվել է Աստանայում: Այն ստորագրել են Ղազախստանի արտգործնախարար Եռլանդ Իդրիսովը և ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։
Փաստաթղթի համաձայն՝ բանկը լինելու է Ղազախստանի հյուսիս-արևելքում գտնվող Ուստ-Կամենոգորսկ քաղաքի մետալուրգիական գործարանում։ Դրանում պահվելու է ցածր հարստացված ուրան, որն օգտագործվում է ատոմային էներգետիկայի կարիքների համար։ Ղազախստանն այդ նախաձեռնությամբ հանդես է եկել դեռևս 2009 թվականին։









































